Առաջատար ճշգրիտ ողնաշարային խնամք. USC ողնաշարային կենտրոն
USC Ողնաշարային կենտրոնի ճանաչված մասնագետները ուղղորդում են ձեզ և աշխատում են, որպեսզի ձեր կարիքների բավարարման համար ամենաճշգրիտ բուժումը մշակեն: Մենք բուժում ենք պարանոցի և մեջքի բարդ խնդիրները՝ կիրառելով զարգացած մեթոդներ համապարփակ ախտորոշում տալու համար: Աշխատելով օրթոպեդիկ վիրաբույժների, նեյրովիրաբույժների, վերականգնողական բժիշկների, ճառագայթաբանների և ֆիզիկական ու զբաղվածության թերապեվտների բազմամասնագիտացված թիմի հետ՝ մենք ամբողջովին հարմարեցնում ենք բուժման ձեր ծրագիրը ձեր կարիքների հետ:
Մենք հաճախ սկսում ենք ոչ վիրահատական մոտեցումից, որը ներառում է դեղամիջոցների կիրառում և ֆիզիկական ու զբաղվածության թերապիա: Երբ վիրահատության կարիք կա, մեր մասնագետները նոր մեթոդներ են մշակել, որոնք կարող են բարելավել արդյունքները: Մենք առաջարկում ենք ամենազարգացած նվազագույն միջամտությամբ և էնդոսկոպիկ ընթացակարգեր ավելի փոքր կտրվածքներով, որոնց շնորհիվ հյուսվածքն ավելի քիչ է վնասվում, հիվանդանոցի կեցության տևողությունը նվազում է, իսկ ապաքինումն ավելլի արագ է ընթանում: Մեր մասնագետները բազմաթիվ ավանդական վիրահատական եղանակներ են իրականացնում, ինչպիսիք են գոտկատեղային սերտաճումը, արհեստական սկավառակի փոխարինումը և դիսեկտոմիան:
Մեր օգնությամբ դուք տեղեկացված որոշում կկայացնեք ձեր հիվանդության դեպքում ամենաճշգրիտ բուժման վերաբերյալ, որպեսզի առանց ցավի կարողանաք վերադառնալ ձեր սիրելի գործունեությանը: Ողնաշարային մեր հետազոտողները շարունակում են մասնակցել կլինիկական փորձերին, որպեսզի ավելի զարգացնենք առաջարկների մեր ցանկը:
Հավելյալ կարծիքի համար դիմել
Հավելյալ կարծիքը հաճախ կարող է օգնել ձեզ ձեր խնամքի վերաբերյալ ավելի տեղեկացված որոշում կայացնելու հարցում: USC Ողնաշարային կենտրոնը ճանաչված վայր է հավելյալ կարծիք ստանալու համար: Մեր փորձագետները կզննեն ձեր նախնական ախտորոշումն ու բուժման խորհրդատվությունը, և ձեզ կներկայացնեն ձեր դեպքի համապարփակ ամփոփումը: Մենք կհամագործակցենք ձեր բժշկի հետ, որպեսզի դուք ձեր դեպքին համապատասխան ամենաճշգրիտ բուժումը ստանաք:
Բուժման նորարարական եղանակներ
USC Ողնաշարային կենտրոնում մենք առաջարկում ենք բուժման զարգացած եղանակների մի մեծ ցանկ՝ սկսած որ վիրահատական և նվազագույն միջամտությամբ ընթացակարգերից մինչև ավանդական վիրահատությունները: Մեր վիրաբույժները կօգնեն ձեզ տեղեկացված որոշում կայացնել բուժման ամենաճշգրիտ տարբերակի վերաբերյալ:
Նվազագույն միջամտությամբ վիրահատական
Նվազագույն միջամտությամբ զարգացած ընթացակարգերը կարող են բուժել բազմաթիվ դեգեներատիվ և բարդ խանգարումներ: Փոքր կտրվածքները նվազեցնում են կողմնակի ազդեցություններն ու արյան կորուստը՝ միևնույն ժամանակ կարճացնելով հիվանդանոցի կեցության տևողությունը և ապաքինման գործընթացը: Մենք առաջարկում ենքմիկրոդիսեկտոմիա, միկրոլամինեկտոմիա, ողնաշարային դեկոմպրեսիա և ողնաշարի հետին միաձուլություն:
Էնդոսկոպիկ ընթացակարգեր
Էնդոսկոպիկ մեր ընթացակարգերը, ինչպիսիք են դիսեկտոմիան, սիմպաթեկտոմիան, լամինեկտոմիան և ողնաշարային միաձուլումը իրականացվում են էնդոսկոպի միջոցով:
Ավանդական վիրահատական եղանակներ
Եթե նվազագույն միջամտությամբ կամ էնդոսկոպիկ ընթացակարգերը լիովին չեն օգնում հիվանդին, մենք սովորաբար առաջարկում ենք ավելի ավանդական վիրահատական բուժման եղանակներ: Մենք առաջարկում ենք մի քանի տեսակի վիրահատական միաձուլումներ, սկավառակի փոխարինում, ֆոմրամինոտոմիա, լամինապլաստիա և այլ ընթացակարգեր:
Ոչ վիրահատական եղանակներ
Մենք սերտորեն համագործակցում ենք ֆիզիկական և զբաղվածության թերապեվտների հետ, որպեսզի հիվանդներին օգնենք նվազեցնել ցավն ու հաղթահարել ողնաշարի տարբեր հիվանդություններ:


Լոս Անջելեսի շրջանի տեղամասերը
Մենք բուժում ենք հիվանդներին Լոս Անջելեսի ամբողջ տարածքի USC Keck Medicine-ի տեղամասերում:
Եթե ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC միջազգային առողջության անձնակազմը կարող է ձեզ և ձեր ընտանիքին աջակցել ճանապարհոր-դության և կացարանի, հիվանդների պաշտպանության հարցերում և օգնել առողջական խնամքի գործընթացի ուղղորդման մեջ: Իմանալ ավելին USC International Health-ի մասին: